Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական թիմը հաղթեց Բուլղարիային և ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում
17:35, 24 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀԱՕԿ-իցԵվրոպայի առաջնության B դիվիզիոնի հերթական խաղում Հայաստանի հավաքականն ուժերը չափում էր Բուլղարիայի թիմի հետ: Երիտասարդական հավաքականը, Եվրոպայի առաջնության վերջին խաղում 65:61 հաշվով հաղթելով բուլղարացիներին, գրավեց 17-րդ տեղը:
Հունական Կալխիդա քաղաքում ավարտվեցին Եվրոպայի երիտասարդների առաջնության B դիվիզիոնի հանդիպումները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում