Աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայում Հայաստանը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի հետ
10:43, 26 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայի 4-րդ տուրի հանդիպումներում Հայաստանի հավաքականը 2-2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի հավաքականի հետ:
4-րդ տուրից հետո, 4 հավաքականները` Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը, վաստակել են 7-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
5-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է Իրանի հավաքականը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում