ՀՀ քաղաքացիների համար Ղազախստանում կստեղծվեն աշխատանքային գործունեության բարենպաստ պայմաններ
14:53, 29 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու արձանագրության նախագծի կնքմանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը նշեց, որ դրա արդյունքում կկարգավորվեն ՀՀ համար առաջնահերթ նշանակություն ունեցող միգրացիայի ոլորտում Ղազախստանի հետ համագործակցության հարցերը:
«ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն Ղազախստանի տարածքում գտնվելու, այդ թվում՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նալբանդյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում