Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Մինասի գույները» համախմբել է երիտասարդ նկարիչներին

«Մինասի գույները» համախմբել է երիտասարդ նկարիչներին

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մինասի գույներն» այս տարի կրկին Շիրակում համախմբել է երիտասարդ նկարիչներին: Արդեն հինգերորդ անգամ անցկացվող երիտասարդ նկարիչների պլեներ-միջազգային  հավաքն  այս անգամ ևս  կանցկացվի Թորոսգյուղի «Երեքնուկ» գեղատեսիլ հանգստյան գոտում: Առաջին պլեներից սկսած  երիտասարդ նկարիչների հավաքը նվիրված է Մինասին: Այս ընթացքում՝ նրանք ստեղծագործում են Մինասի հողում՝ ոգեշնչվելով հենց Մինասի գույներով: Դա ունի խորհուրդ և դարձել է սկզբունք  պլեների անցկացման համար:

Ծրագիրն իրականացնում են Շիրակի մարզպետարանը եւ «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությունը: Պլեների շրջանակներում    հանրապետության բոլոր մարզերից և արտերկրից ժամանած երիտասարդ նկարիչներն ակտիվ հանգիստը համատեղում են վարպետության դասերի և հետաքրքիր  հանդիպումների հետ:

Արդեն հինգերորդ անգամ անցկացվող «Մինասի գույներով» խորագիրը կրող ամենամյա հավաքն այս անգամ կանցկացվի օգոստոսի 28-31-ը: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և կրում է «Անկախ Հայաստանի երիտասարդ արվեստագետները» խորագիրը: Պլեների նպատակն է երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ՝ այն ծառայեցնելով մշակութային երկխոսությանը:

Պլեների բացումը տեղի ունեցավ օգոստոսի 28-ին Գյումրու «Ստիլ»  պատկերասրահում՝  հանրապետական 1-ին պլեների և միջազգային 2, 3, և 4-րդ պլեներների մասնակցից երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցադրությամբ: 

Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզպետարանի եւ «Արվեստն հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության կողմից: Այս անգամ պլեները համախմբել է 18-30 տարեկան 55 երիտասարդ արվեստագենտների՝ ՀՀ բոլոր մարզերից  և Վրաստանի Հանրապետության Ախալքալաք, Նինոծմինդա քաղաքներից: Պլեների ձևաչափը նույնն է՝ էքրսկուրսիաներ, ճանաչողական այցեր, վարպետության դասեր: Երիտասարդները հնարավորություն կունենան այս ընթացքում նկարելու Շիրակի բնությունը, պատմական ու մշակութային հուշարձանները՝ շիրակյան գույներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am