Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հռոմի պապը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը

Հռոմի պապը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ակնկալում է միջազգային 
հանրության աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Բաքվում հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

«Ես կցանկանայի իմ անկեղծ զորակցությունը հայտնել այն մարդկանց, ովքեր տառապում են արյունալի հակամարտությունների հետևանքով: Հուսով եմ, որ միջազգային հանրությունը ի վիճակի կլինի անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու»,- նշել է Հռոմի պապը` հորդորելով կողմերին օգտվել ցանկացած հնարավորությունից, որը կարող է հանգեցնել հակամարտության կարգավորմանը:

«Ես վստահ եմ, որ Աստծո օգնությամբ և ներգրավված կողմերի բարի կամքով Կովկասը կդառնա մի վայր, որտեղ երկխոսության և բանակցությունների միջոցով կհաղթահարվեն վեճերն ու տարաձայնությունները»,- ասել է Ֆրանցիսկոսը:

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը ցավով է խոսել այն մասին, որ աշխարհում ներկայում շատ հակամարտություններ կան, որոնք հրահրվում են բռնության գաղափարախոսությունների և ամենաթույլերի իրավունքների մերժման պատճառով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am