Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հաջորդ շաբաթ

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում 
կքննարկվի հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հաջորդ շաբաթ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Նախնական տվյալներով` նախատեսված է հոկտեմբերի 11-ը կամ 12-ը: Օրենքի նախագիծը բավական ծավալուն է, և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի հաջորդ շաբաթվա սկզբին»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթի վերաբերյալ պատգամավորների տրամադրվածությանը` Մուրադ Փափազյանը նշեց, որ միանշանակ դժվար է ասել:

«Ամեն դեպքում պատգամավորների հետ հետևողական աշխատանք է տարվում, ակնկալում ենք հաջող ընթացք»,-ասաց Մուրադ Փափազյանը: Նա հույս հայտնեց, որ Սենատում կընդունվի նախագծի այն տարբերակը, որն անցել էր Ազգային ժողովում դեռ հունիսին:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում `Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: Եղան պատգամավորներ, որոնք գտնում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն հայկական համայնքն աշխատանք տարավ, և հասավ նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաև այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր ստորին պալատում: Այն է` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը ներառված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am