Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարայի ծովի շրջաններից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հոկտեմբերի 24-ին երեկոյան սկսվելու են թույլ տեղումներ, իսկ հոկտեմբերի 25-ին տեղումները կլինեն միջին ինտենսիվության, հոկտեմբերի 26-ին ցիկլոնի ուժը կտրուկ կմեծանա, ինչի հետևանքով տեղումները արդեն կլինեն ինտենսիվ: Հոկտեմբերի 27-ին ցիկլոնը աստիճանաբար կթուլանա:
Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներից բացի, հանրապետության մյուս գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ը կնվազի 8-10 աստիճանով:
Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի վրա, որտեղ եղանակային պայմանները առավել անբարենպաստ կլինեն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում