Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Տարվա ամենասպասված iPhone 7-ն արդեն Ucom-ի սպասարկման սրահներում է

Տարվա ամենասպասված iPhone 7-ն արդեն Ucom-ի սպասարկման սրահներում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը պաշտոնապես մեկնարկել է iPhone 7-ի վաճառքը Ucom և «Apple Դիսթրիբյուշն Ինթերնեյշնլ» ընկերությունների միջև կնքված պայմանագրի հիման վրա։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերության PR և հաղորդակցության բաժնից:

Տարվա ամենասպասված սմարթֆոն արդեն առկա է Ucom-ի սպասարկման սրահներում և վաճառվում է գնային մի քանի լուծման տարբերակով։ Օրինակ՝ 32 ԳԲ հիշողություն ունեցող սմարթֆոնը հասանելի է շուկայում տարբերվող՝ 430 հազար դրամ մանրածախ վաճառքի գնով։ Այդ նույն մոդելը հնարավոր է նաև ձեռք բերել ամսական 19 հազար դրամով Ունիվերսալ 8000 հետվճարային սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Այս պարագայում բարձրակարգ հեռախոսից բացի բաժանորդներն ամեն ամիս կստանան 1500 րոպե՝ դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու և 10 ԳԲ շարժական՝ առցանց կերպով մշտապես կապի մեջ մնալու համար։

iPhone-ի սիրահարները հնարավորություն ունեն ձեռք բերելու բոլորովին նոր՝ սև գույնը: Ամբողջովին վերափոխված տեսախցիկների համակարգը, կրկնակի արագ աշխատանքը և մինչ այս արտադրված iPhone-ի մոդելների ամենաերկարակյաց մարտկոցը, սմարթֆոնի ջրակայուն լինելը, դրա ամենավառ ու ամենագունեղ Retina էկրանը և նոր ստերեո բարձրախոսները թույլ կտան վայելել յուրաքանչյուր մասնիկի հզորությունը։ Իսկ Ucom ընկերության կողմից առաջարկվող սակագնային պլանների հնարավորությունները առավել լիարժեք կդարձնեն բաժանորդների կապն արտաքին աշխարհի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am