Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք»-ի երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է
11:57, 15 Նոյեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի ԱՄՆ առաջնության մասնակից «Ռեալ Սոլթ Լեյք»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է անցնող մրցաշրջանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռեալ Սոլթ Լեյք»-ի անցկացրած քվեարկության արդյունքում Մովսիսյանը գրավել է երկրորդ հորիզոնականը՝ առաջինը զիջելով դարպասապահ Նիկոլաս Ռիմանդոյին:
Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք»-ում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում