Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թվայնացված հանքավայրեր. հնարավոր ներդրողները կարող են բեռնել Հայաստանի հանքերի մասին տեղեկություններ

Թվայնացված հանքավայրեր. հնարավոր ներդրողները կարող են բեռնել Հայաստանի հանքերի 
մասին տեղեկություններ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում թվայնացվում են օգտակար հանածոների հանքավայրերի արխիվային տեղեկությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Նախարարի տեղակալի խոսքով, Հայաստանում օգտակար հանածոների հանքավայրերում առկա նյութերի տեղեկությունների` նման ծավալի թվայնացում առաջին անգամ է իրականացվում:

«Մինչ այժմ թվայնացվել են միայն վերջին մի քանի տարվա ուսումնասիրությունները, բայց մենք ունենք բավական մեծ արխիվ` 100 հազարի հասնող, որը թվայնացման կարիք ունի: Թվայնացման նպատակն է նախ այդ արխիվի պահպանումը, ինչպես նաև դրա հասանելիության բարձրացումը»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ, համապատասխան տեղեկատվական կայքի միջոցով ցանկացած հանքի վերաբեյալ տեղեկատվությունը ցանկացած ոք կարող է բեռնել և ծանոթանալ:

«Սա նպաստավոր քայլ է թե ներդրողների, թե ֆինանսական կառույցների համար: Ամբողջ ընդերքի վերաբերյալ տեղեկություններ ունենալով` կարող են կազմել իրենց ծրագրերը: Ի դեպ, սա կարևոր քայլ է նաև բնապահպանների համար: Նրանք ևս կարող են ամբողջական պատկերացում կազմել հանքավայրերում առկա նյութերի վերաբերյալ»,-հավելեց Հայկ Հարությունյանը:

Կառավարության նոր ծրագրով նախատեսված է օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի առկա նյութերի թվայնացման աշխատանքների հետևողական իրականացում՝ այն առցանց հասանելի դարձնելով բոլոր հնարավոր ներդրողների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am