Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մոսկվայում կտեղակայեն տոնածառի՝ աշխարհում ամենամեծ խաղալիքը

Մոսկվայում կտեղակայեն տոնածառի՝ աշխարհում ամենամեծ խաղալիքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Պոկլոննա բլրին Ամանորի առթիվ կհավաքեն տոնածառի վիթխարի գունդ 23 հազար լամպիկներից: Կառուցվածքը ճանաչվել Է աշխարհում ամենամեծ լուսադիոդային քանդակն ըստ Գինեսի ռեկորդների գրքի վարկածի: Գնդի տրամագիծը կկազմի 17 մետր, ներսում պլանավորվում Է բացել պարահրապարակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնական կայքում:  

Գունդը կլինի երաժշտական. կախված հնչող երգից՝ խաղալիքի մակերեւույթին կարտացոլվեն տարբեր չափերի պատկերներ. ձյան փաթիլներ, հրթիռներ եւ օղակներ: Յուրաքանչյուր ցանկացող կարող Է մտնել ներս եւ պարել, ճշտվում Է հաղորդագրության մեջ:

Գնդի հավաքումը կսկսվի դեկտեմբերի 1-ին եւ կշարունակվի մեկ շաբաթ:

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am