Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Բանակցային սեղանին լավ գաղափարներ և առաջարկներ կան. Ուորլիք

 Բանակցային սեղանին լավ գաղափարներ և առաջարկներ կան. Ուորլիք

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահի պաշտոնը թողնում է անձնական պատճառներից ելնելով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը ասել է ադրբեջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում:

«Իմ հեռանալու պատճառն անձնական բնույթի է: Ես ամերիկացի դիվանագետի հաջողված կարիերա եմ կառուցել և ծառայության 30 տարիներից հետո մտադիր եմ աշխատել մասնավոր ոլորտում»,- ասել է Ուորլիքը: Նա նշել է, որ մոտ ապագայում կհայտարարվի ժամանակավոր համանախագահի անունը:

Նա հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է եղել ՄԽ ամերիկացի համանախագահի պաշտոնը զբաղեցնելը: «Ես վստահ եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, կողմերից և ոչ մեկը չի ցանկանում պատերազմ: Կայուն խաղաղության հասնելու մեր բոլոր ջանքերն ուղղված են հենց դրան»,- նշել է Ուորլիքը:

Անդրադառնալով հակամարտության կարգավորմանը` համանախագահն ասել է, որ բանակցային սեղանին կան լավ գաղափարներ և առաջարկներ, որոնք կարող են համընդհանուր խաղաղության համար լավ հիմք ծառայել: «Նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը նշել են, որ հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս պահին մենք ամենաշատը ցանկանում ենք, որ նախագահները քաղաքական կամք դրսևորեն և իրենց վրա վերցնեն բանակցային գործընթացը զարգացնելու պարտավորությունը»,- ընդգծել է Ուորլիքը:

Անդրադառնալով Համբուրգում հնարավոր հանդիմանը` նա փաստել է, որ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումն իրենք դիտարկում են որպես Ադրբեջանի և Հայաստանի երկխոսության շարունակության հնարավորություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am