Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կառավարությունը հաստատեց հիփոթեքային վարկառուների շահերը պաշտպանող փաթեթը

Կառավարությունը հաստատեց հիփոթեքային վարկառուների շահերը պաշտպանող փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հիփոթեքային վարկառուների իրավունքներին առնչվող օրենսդրական փաթեթին: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ նախագծի նպատակն է պաշտպանել հիփոթեքային վարկառուների շահերը: «Նախագծով բանկերին պարտավորեցվում է, որ վերջիններս հիփոթեքային վարկառուներին, մինչև վարկի տրամադրումը, ներկայացնեն և բացատրեն վարկի հետ կապված մի շարք կարևոր պայմաններ, ինչպիսիք են մարման կանոնները, տոկոսադրույքը, ժամկետից շուտ մարումը, մարման կանոնները: Վարկառուներն իրավունք կունենան ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց տուգանքի, նաև նախագծով խիստ և հստակ կանոններ են սահմանվում անշարժ գույք գնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ջավադյանը: Նրա խոսքով՝ գնահատողն այլևս չի կարող փոխկապակցված լինել բանկի հետ և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am