Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրենին

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի 
տարածաշրջանային տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աշխատանքների և իրականացվող ծրագրերի շուրջ, անդրադարձ է արվել Հայաստան–Գերմանիա հարաբերություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am