Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Համանախագահների անհասցե հայտարարությունները հնարավորություն են տալիս Ադրբեջանին գործել ավելի սանձարձակ. Շավարշ Քոչարյան

 Համանախագահների անհասցե հայտարարությունները հնարավորություն են տալիս 
Ադրբեջանին գործել ավելի սանձարձակ. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհասցե հայտարարությունները հնարավորություն են տալիս Ադրբեջանին գործել ավելի սանձարձակ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիայից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն ու դրանում հերթական անգամ կողմերի միջև հավասարության նշանի մասին հարցին: «Մինսկի խմբի հայտարարությունները միշտ էլ այդպիսին են եղել: Այդ հայտարարությունը թերի է նրանով, որ երբ չկա հասցեագրում, հնարավորություն է տալիս Բաքվին գործել ավելի սանձարձակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Շավարշ Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am