Երևանյան բեսթսելեր 4/44. Ամենավաճառվածների ցանկում երեք նոր գիրք է ընդգրկվել
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»
Երկրորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել: Լեհ գրող Հենրիկ Սենկևիչի «Առանց դավանանքի» վեպը գրվել է 1891 թվականին։ Վեպի հրատարակումից հետո Սենկևիչն ավելի հայտնի դարձավ: Վեպի վերաբերյալ դրական արձագանքներ են հրապարակել Վլադիսլավ Կարենինը «Վեստնիկ Եվրոպի» ամսագրում 1891 թվականին։ Բարձր գնահատական է տվել նաև Ա. Վոլինսկին «Կիևսկայա ստարինա» ամսագրում։
Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն այս շաբաթ կրկին երրորդ հորիզոնականում է: Գրքում զետեղված են գրողի ամենահետաքրքիր ստեղծագործությունները, որոնք միշտ էլ ժողովրդականություն են վայելել:
Ամենավաճառվածների ցանկի չորրորդ տեղում Մարկ Արենի «Այնտեղ,
«Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը զիջել է իր դիրքերը և հայտնվել հինգերորդ հորիզոնականում: Գիրքը պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսում, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխությանը և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Վեցերորդ հորիզոնականում է Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը:
Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Վիպակի ավարտի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով ու տեսանկյունից նայել կյանքի իրողություններին:
Լուսանկարիչ Էդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն, մնալով առաջատարների խմբում, զիջել է դիրքերը և զբաղեցրել յոթերորդ հորիզոնականը:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը կտրուկ զիջել է իր դիրքերը՝ հայտնվելով ութերորդ տեղում: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Ցանկ է վերադարձել Ջորջ Օրուելի «1984», որն այս անգամ իններորդն է: Այն լույս է տեսել Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Պաուլու Կոելյուի «Վերոնիկան
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | Նոր |
Էրիխ Ֆրոմ «Սիրելու արվեստը» |
Էդիթ պրինտ | 59 | |
2 | Նոր |
Հենրիկ Սենկևիչ «Առանց դավանանքի» |
Էդիթ պրինտ | 40 | |
3 | 0 |
Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» |
Բուկինիստ | 35 | |
4 | +2 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 28 | |
5 | -3 |
Սպենսեր Ջոնսոն «Ու՞ր է իմ պանիրը» |
Էդիթ պրինտ | 25 | |
6 | Նոր |
Ջոն Բոյն «Զոլավոր գիշերանոցով տղան» |
DirectMEDIA | 20 | |
7 | -2 |
Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 19 | |
8 | -7 |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ պրինտ | 19 | |
9 | * |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 7 | |
10 | * |
Պաուլու Կոելյու «Վերոնիկան որոշում է մեռնել» |
Անտարես | 6 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում