Վանաձորում գործարարների համախմբմանն ուղղված ծրագրեր պետք է իրականացվեն. քաղաքապետ
19:01, 21 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կարծիքով` Վանաձոր քաղաքը վերջին 15-20 տարիներին դուրս է մնացել համապետական ներդրումային դաշտից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին ասել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը` հավելելով որ հարցը քննարկել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: «Կառավարությունը պետք է որեւէ նախագիծ իրականացնի, որի արդյունքում Վանաձորի շուրջ կհամախմբվեն գործարարները եւ ինչ-որ չափով կլուծվի աշխատատեղերի խնդիրը»,-ասել է նա:
Վանաձորի քաղաքապետը նշել է, որ Վանաձորում կոշտ թափոնների պահոցի եւ աղբահանման մեծ ծրագրի շրջանակներում բանակցություններ են տարվել KFW բանկի ներկայացուցիչների հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում