Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բեռլինում թուրք տաքսիստները սպառնում են Օզդեմիրին. պատճառը Հայոց ցեղասպանության բանաձևն է

Բեռլինում թուրք տաքսիստները սպառնում են Օզդեմիրին. պատճառը Հայոց 
ցեղասպանության բանաձևն է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում թուրքական ծագում ունեցող մի խումբ տաքսիստներ վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է գերմանական Berliner Zeitung պարբերականը` հայտնելով, որ Օզդեմիրը նամակ է գրել Բեռլինի տաքսիստների միություն` պատմելով իր հետ կատարվածը:

Օզդեմիրը հայտնել է, որ իր դեմ հնչեցված վիրավորանքների ու սպառնալիքների պատճառներից մեկն էլ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումն է: «Որևէ խնդիր չեմ տեսնում, երբ արտահայտում են իրենց մտքերը, սակայն սպառնալիքները, վիրավորանքն ու ագրեսիվ վերաբերմունքն ինձ համար վերջին կետն են»,- նամակում ասել է Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող պատգամավորը:

Բեռլինի տաքսիստների միության նախագահ Լեսզեկ Նադոլսկին նամակի առնչությամբ հայտարարություն է արել` հայտնելով, որ վշտացած է կատարվածի առնչությամբ:

Գերմանիայի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևի ընդունման գործում մեծ ջանքեր է գործադրել Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am