Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայկական բանակի գործողություններն ուղղված են պատերազմի վերսկսումը կանխելուն. Մովսես Հակոբյան

Հայկական բանակի գործողություններն ուղղված են պատերազմի վերսկսումը 
կանխելուն. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ բանակի գործողություններն ուղղված են պատերազմի վերսկսումը կանխելուն: «ՀՀ-ն երբեք չի հայտարարել, որ պատրաստվում է պատերազմի, մենք ունենք այն հնարավորությունը, որ ցանկացած թիրախ, որը մեզ համար անհրաժեշտ կլինի խոցել Ադրբեջանի տարածքում, կարող ենք իրականացնել 15 մետր ճշգրտությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մովսես Հակոբյանը:

Նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ հարցին, ընդգծեց, որ ապրիլյան գործողությունները ևս մեկ քննություն էին, որտեղ զինված ուժերն իր առաքելությունը կատարեց պատշաճ կերպով` ևս մեկ անգամ ապացուցելով, որ ի վիճակ է, կարող է ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը: 25 տարվա հաջողությունն այն է, որ այսօրվա զինվորը լիարժեք փոխարինեց ավագ սերնդին:

Հարցին, թե պատերազմող  երկրի համար ճի՞շտ է պաշտպանության նախարարի պաշտոնում քաղաքացիական անձի նշանակելը, Մովսես Հակոբյանն ասաց, որ ՀՀ պաշպանության նախարարի պաշտոնը քաղաքացական պաշտոն է եղել և նախկինում այդ պաշտոնին երեք անգամ զինվորական է նշանակվել, երեք անգամ քաղաքացիական անձ: «Դա մեր Սահմանադրությամբ է սահմանված, որտեղ հստակեցված է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի խնդիրը և որևէ հակասող կամ իրար խանգարող, խոչընդոտող գործողություն չկա և չի էլ կարող լինել»,- եզրափակեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am