Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Մոուրինյոն ուրախ է, որ Մխիթարյանն իրենց հետ է

Մոուրինյոն ուրախ է, որ Մխիթարյանն իրենց հետ է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է նաև Մխիթարյանի մասին:

«Երբ Մխիթարյանը եկավ, մենք գիտեինք, որ նա պատրաստ է, բայց եղավ վնասվածքը: Ուրախ ենք, որ Մխիթարյանը մեզ հետ է»,-ասել է Մոուրինյոն:

Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խոշոր հաշվով հաղթեց «Ուիգան»-ին: Խաղի հաշիվը բացվեց 44-րդ րոպեին` աչքի ընկավ Մարուան Ֆելաինին, այնուհետև 57-րդ րոպեին «Ուիգան»-ի դարպասը գրավեց Կրիս Սմոլինգը:

74-րդ րոպեին մրցակցի դարպասը գեղեցիկ հարվածով գրավեց նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման վերջնամասում «կարմիր սատանաների» 4-րդ գոլը խփեց Բաստիան Շվայնշտայգերը:

Ժոզե Մոուրինյոյի սաները դուրս եկան գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am