Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանն Իրաքի Էրբիլ քաղաքում ստեղծում է գլխավոր հյուպատոսություն

Հայաստանն Իրաքի Էրբիլ քաղաքում ստեղծում է գլխավոր հյուպատոսություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է Իրաքի Էրբիլ քաղաքում ստեղծել ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 2-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, Հայաստանի և Իրաքի միջև հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել վերջին 5-6 տարիների ընթացքում, մասնավորապես՝ Երևանում վերաբացվել է Իրաքի դեսպանությունը, գումարվել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար համաժողովներ, բացի այդ, տարեցտարի ավելանում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, զբոսաշրջային ժամանակահատվածում գործում են ուղիղ ավիաչվերթներ Բաղդադ-Էրբիլ-Երևան ուղղություններով:

«Հայ-իրաքյան հարաբերություններում առևտրատնտեսական համագործակցությունն առավել դրսևորվում է իրաքյան Քուրդիստանում, որը, մասնավորապես, պայմանավորված է ինչպես անվտանգության, այնպես էլ` նպաստավոր այլ գործոններով: Քուրդիստանը, լինելով Իրաքի կազմում, ունի ինքնավար կարգավիճակ, որտեղ գործում են երեք տասնյակից ավել օտարերկրյա ներկայացուցչություններ: Հաշվի առնելով արդյունավետ երկկողմ համագործակցություն զարգացնելու անհրաժեշտությունը, Քուրդիստանում առավել ստվար դառնալու միտում ունեցող Իրաքի հայ համայնքի, ինչպես նաև առևտրատնտեսական գործունեություն  ծավալող Հայաստանի գործարար շրջանակների առկայությունը, ապրանքաշրջանառության կայուն աճը, և հիմք ընդունելով Հայաստանի և Իրաքի միջև հայտագրերի փոխանակման միջոցով ձեռք բերված համաձայնությունը՝ նպատակահարմար է Էրբիլում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսության»,- նշված է ՀՀ արտգործնախարարության եզրակացության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am