Վարդան Արամյանն իրատեսական չի համարում Գագիկ Ծառուկյանի ներդրումային խոստումը
16:01, 30 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իրատեսական չի համարում Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ՀՀ-ում 15 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու խոստումը: «Եթե մենք նայենք իրատեսության շրջանակներում, դուք աշխարհում որևէ երկիր չեք տեսնի… 15 մլրդ-ը մեր ՀՆԱ-ի 150 տոկոսն է: Մենք ունենք 10 մլրդարդանոց տնտեսություն: Հնարավոր չէ, որ ներդրումներն անմիջապես դառնան 15 մլրդ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արամյանը:
Հարցին, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարած 3 մլրդի ծրագրերն իրատեսակա՞ն է, ֆինանսների նախարարը պատասխանեց: «Դա ևս հնարավոր չէ մեկ տարվա ընթացքում, մենք դա ասել ենք առաջիկա տարիների համար»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում