Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Վարչապետը հանձնարարեց «Հին Երևան» ծրագրի ներդրողի առջև ստանձնած պարտավորությունները կարճ ժամանակում իրականացնել

Վարչապետը հանձնարարեց «Հին Երևան» ծրագրի ներդրողի առջև ստանձնած 
պարտավորությունները կարճ ժամանակում իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Երևանի  քաղաքապետին լիազորեց ՀՀ անունից «Ի Էմ Սի» ՓԲԸ հետ կնքել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր: Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց, որ այն հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը:

Մասնավոր ներդրումների հաշվին գլխավոր պողոտայի նշված տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ «Հին Երևան» ծրագրի և Երևանի կենտրոնի կառուցապատման հետ կապված անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամերը, հրավիրվել է Երևանի քաղաքապետարանը: Վարչապետը Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հորդորեց մաքսիմալ ուշադիր լինել ծրագրի առնչությամբ:  «Մենք պոտենցիալ ներդրողի նկատմամբ ունենք բազմաթիվ պարտավորություններ, որոնք անհասկանալի պատճառներով չենք կատարում: Ունենք ներդրող, որի նկատմամբ մեր պարտավորություններն ուշացրել ենք երկու տարուց ավելի և անընդհատ պատճառաբանություններ ենք փնտրում, թե ինչու դրանք չենք անում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:  

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վստահեցնում է, որ «Հին Երևան» ծրագրով Երևանի պատմամշակութային միջավայրն ամբողջությամբ կպահպանվի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի՝ այդ ծրագրի վերաբերյալ հայտարարությանը, Ամիրյանն ասաց.  «Վարչապետի խոսքը վերաբերում էր նրան, որպեսզի ներդրողը կարողանա իրականացնել իր գործառույթները, մենք էլ՝ մերը, չխանգարելով միմյանց, բայց պահպանելով նաև Երևանի պատմամշակութային միջավայրը: Այս ծրագրի դեպքում միջավայրի հետ կապված որևէ խնդիր չունենք»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ծրագրի մեկնարկը գնալով ձգվում է, նախարարը նշեց, որ վարչապետի հորդորն առնչվում էր նաև դրան, որպեսզի աշխատանքներն արագացվեն: Միաժամանակ, Ամիրյանը դժվարացավ նշել, թե աշխատանքները  կոնկրետ երբ կսկսվեն:

«Հին Երևան» թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ, հատուկ փակ գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: Ծրագիրը պետք է մեկնարկեր դեռևս 2015 թվականին: Ներդրողը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am