Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վրաստանը հեպատիտ Ց-ով հայաստանյան հիվանդների համար կնվիրաբերի «Սովալդի» դեղ

Վրաստանը հեպատիտ Ց-ով հայաստանյան հիվանդների համար կնվիրաբերի 
«Սովալդի» դեղ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը կնվիրաբերվի «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:

«Նախագծի նպատակն է սահմանել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց բուժման համար նախատեսված «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Այսպիսով, նոր սերնդի դեղամիջոցով ակնկալվում է ՀՀ-ում հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացում:
«Խոսքը 3000 տուփի մասին է, որը բավարար է 1000 հիվանդ բուժելու համար»,-ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am