Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22:42, 6 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնություն բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Ալեքսանյանը մրցեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոնի հետ: Ալեքսանյանը հաղթեց 5:0 հաշվով:
Ալեքսանյանն աշխարհի կրկնակի (2014, 2015), Եվրոպայի (2012, 2013, 2014) և 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում