Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Խաղադաշտում ես դառնում եմ «հրեշ». Հենրիխ Մխիթարյան

Խաղադաշտում ես դառնում եմ «հրեշ». Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է խաղադաշտում իր խաղի և տաղանդը ճիշտ օգտագործելու մասին:

«Կարևոր չէ, թե որքան մեծ հմտություններ և ունակություններ ունես, ամենակարևորը դրանք ճիշտ օգտագործելն է: Պետք է աշխատես և աշխատես շատ: Եվ երբ շատ ես աշխատում, քո տաղանդն ավելի ուժեղ ես դարձնում: Սակայն եթե դու տաղանդավոր ես, հմտություններ ունես, սակայն չես աշխատում, ապա ոչինչ չես ունենա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը մեջ է բերում ակումբի պաշտոնական կայքը:

Հայ կիսապաշտպանն անդրադարձել է իր հորը` Համլետ Մխիթարյանին. «Նա առավել արագ էր, քան ես, տիրապետում էր հուժկու հարվածների, հարվածելու բնատուր ներուժ ուներ: Նա տարբերվում էր մյուսներից»:

«Ես իսկապես տարբեր եմ խաղադաշտում և դրանից դուրս: Խաղադաշտում ես դառնում եմ «հրեշ» և պայքարում եմ գնդակի համար` փորձելով լավագույնս հանդես գալ: Խաղադաշտից դուրս ես ավելի հանգիստ եմ, չեմ սիրում ագրեսիվ լինել»,-ասել է Մխիթարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am