Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Գլուխս մի արդուկիր». «Armcomedy»-ի տղաները հայտնի շոումեն Քոնան օ'Բրայանին օգնում են համալրել հայերեն բառապաշարը

«Գլուխս մի արդուկիր». «Armcomedy»-ի տղաները հայտնի շոումեն Քոնան օ'Բրայանին 
օգնում են համալրել հայերեն բառապաշարը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Armcomedy» հաղորդաշարի վարողներ Նարեկ Մարգարյանն եւ Սերգեյ Սարգսյանը հյուրընկալվել են ամերիկյան հայտնի «Քոնան» հեռուստաշոուի տաղավարում: Շոուի ընթացքում նրանք օգնել են հաղորդավար Քոնան օ'Բրայանին համալրել Հայաստանում եղած ժամանակ ձեռք բերած հայկական բառապաշարն այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են «քոռանամ ես» (May I go blind instead of you), «բոյիդ մեռնեմ» ( May I die for your height): Տղաները բացատրում են, որ երբ ինչ-որ մեկի հետ վատ բան է պատահում, եւ մարդիկ ցավում են դրա համար, նրանք ասում են՝ May I go blind instead of you, այսինքն՝ վայ, քոռանամ ես:

Ներկայացված արտահայտությունների ցանկում են օրինակ՝ «մեռնեմ ջանիդ» (I die on your body), «գլուխս մի արդուկիր» (stop ironing my head): Քոնանը հենց տաղավարում յուրացնում ու շատ տեղին կիրառում է տղաների սովորեցրած արտահայտությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոնանը նշում է, որ նման արտահայտությունները բավականին տարօրինակ են հնչում, իսկ Սերգեյը նրան խորհուրդ է տալիս ճիշտ տոնայնությամբ դրանք հնչեցնել:

Հրապարակվել է հաղորդման միայն մի մասը, մյուս մասը համացանցում կհայտնվի ավելի ուշ:

Երբ Քոնան օ'Բրայանը Հայաստանում էր՝ 2015թ. հոկտեմբերին, նա էլ հյուրընկալվել էր «Armcomedy»-ի տաղավարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am