Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վրաստանում 325 «օրենքով գողերի» են գրանցել

Վրաստանում 325 «օրենքով գողերի» են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ՆԳ նախարարությունը գրանցել Է վրացական ծագմամբ 325 «օրենքով գողերի», որոնց մեծ մասը գտնվում Է հետխորհրդային տարածքում եւ Եվրամիության երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության ՆԳ փոխնախարար Շալվա Խուցիշվիլին:

Նա արտաքին կապերի եւ Եվրոպայի հետ ինտեգրացման խորհրդարանական կոմիտեներին ներկայացրել Է «Վրաստանի եւ Եվրոպայի ոստիկանական ծառայության միջեւ օպերատիվ ու ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ձեւակերպվել Է ապրիլին: Կոմիտեները հավանություն են տվել համաձայնագրին, եւ այժմ փաստաթուղթը պետք Է վավերացվի լիագումար նիստում: 
«Գրանցվել են վրացական ծագմամբ 325 «օրենքով գողեր», որոնց շատ փոքր մասն Է գտնվում Վրաստանի բանտերում, մնացածները հետխորհրդային տարածքում են եւ Եվրամիության երկրներում: Փոխնախարարը վստահ Է, որ փաստաթուղթը վրացի ոստիկաններին կօգնի խորացնել համագործակցությունն իրենց եվրոպացի գործընկերների հետ, հաղորդել Է Sputnik-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am