Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մայքլ Մուրը կնկարահանի «Ֆարենհեյթ 11/9» ֆիլմը Թրամփի մասին

Մայքլ Մուրը կնկարահանի «Ֆարենհեյթ 11/9» ֆիլմը Թրամփի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կինոռեժիսոր Մայքլ Մուրն աշխատում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին վավերագրական ֆիլմի վրա, որը կկոչվի «Ֆարենհեյթ 11/9»: Այս մասին գրել Է The Guardian թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Կինոնկարի պրոդյուսերը կլինի Հարվի Վայնշտայնը, որն արդեն եղել Է Մուրի մյուս հայտնի ֆիլմի՝ «Ֆարենհեյթ 9/11»-ի պրոդյուսերը, ֆիլմ, որը նվիրված Է  2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին եւ բովանդակում Է ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտեսի քննադատությունը:   
Ֆիլմի անվանումը հղում Է 2016 թվականի նոյեմբերի 9 տարեթվին, երբ հայտնի դարձան նախօրյակին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:  
Փետրվարի վերջին հաղորդվել Էր, որ Մուրը մշակել Է նախագահի պաշտոնից Թրափի տապալման՝ 10 կետից բաղկացած պլան: Ռեժիսորի խոսքով՝ ներկայումս պետության ղեկավարը շատ մեծ խնդիրներ ունի Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտման պատճառով, ինչպես նաեւ միգրացիոն քաղաքականության խստացման՝ հասարակական համակրանքը չվայելող հրամանագրի պատճառով:  
Փետրվարի 15-ին Մուրը վերջնագիր Է ներկայացրել Թրամփին՝ նրան առաջարկելով հոժարակամ ազատել Սպիտակ տունը: Հակառակ դեպքում հանրապետականի նկատմամբ իմպիչմենտ կնախաձենվի, սպառնացել Է ռեժիսորը: 
Մայքլ Մուրը վավերագրող ռեժիսոր Է, որն իր ֆիլմերում հաճախ քննադատում Է ԱՄՆ-ի ներքին եւ արտաքին քաղաքականությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am