Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Չավուշօղլուն պատրաստ է գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիք արգելելու որոշումը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Չավուշօղլուն պատրաստ է գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիք արգելելու 
որոշումը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե լինի պահանջ, իրենք կարող են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների մուտքը թույլ չտալու մասին թուրքական կողմի որոշումը: Նախարարը հավելել է, սակայն, որ կանցլեր Անգելա Մերկելի կողմից նման պահանջ դեռևս չի եղել: Ինչպես «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Անդրադառնալով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությանը, որ Թուրքիան շանտաժի է ենթարկում Գերմանիայի խորհրդարանը, Չավուշօղլուն ասել է. «Մենք շանտաժ չենք անում: Եթե սա շանտաժ է, ապա ի՞նչ է ձեր արածը: Թուրքիան չի պատրաստվում ենթարկվել երկակի ստանդարտներին: Եթե ուզում են հետ քաշվեն Ինջիրլիքից, իրենք գիտեն»:

Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորներին: Հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխի կարծիքով՝ թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին:

Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:

Նախորդ տարի ևս թուրքական կողմն արգելել էր գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորներին: Այդ անգամ պատճառը Բունդեսթգի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն էր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am