Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Կիմ Չեն Ընը կարգադրել Է նոր բալիստիկ հրթիռի սերիական արտադրություն սկսել

Կիմ Չեն Ընը կարգադրել Է նոր բալիստիկ հրթիռի սերիական արտադրություն սկսել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան հավաստել Է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական արձակման մասին տեղեկատվությունը: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ այն հայտարարված Է հաջողված: Ըստ գործակալության՝ արձակմանը հետեւել Է հյուսիսկորեացիների առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նա կարգադրել Է սկսել այդ հրթիռի սերիական արտադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հրթիռը, որի անվանումն ու բնութագրերը չեն հայտնվում, այժմ պատրաստ Է մարտական հերթապահության դրվելու համար:
Հարավային Կորեայի Գլխավոր շտաբը հայտնել Է մայիսի 21-ի ցերեկը հյուսիսկորեական հրթիռի նոր արձակման մասին:  
Հարավկորեական Ռյոնհապ գործակալության հաղորդագրության համաձայն՝ հրթիռն անցել Է շուրջ 500 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը: Արձակումը տեղի Է ունեցել այն բանից ընդամենը մեկ շաբաթ հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտրարել Էր նոր տիպի հրթիռի փորձարկման մասին, որը կարող Է միջուկային լիցք կրել: 
Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մայիսի 21-ին հաղորդել Է, որ երկիրը կշարունակի արձակել հրթիռներ, որոնք «ունակ են հարվածելու ԱՄՆ-ին»: 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հյուսիսկորեական հրթիռային արձակումները վերստին կքննարկի մայիսի 23-ին: Այդ նիստը գումարվում Է ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի խնդրանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am