Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բրազիլիայում հազարավոր ցուցարարներ են փողոցներ դուրս եկել նախագահի պաշտոնաթողության պահանջով. Globo

Բրազիլիայում հազարավոր ցուցարարներ են փողոցներ դուրս եկել նախագահի պաշտոնաթողության պահանջով. Globo

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի նախագահ Միշել Տիմերի պաշտոնաթողության պահանջով մայիսի 21-ին ցույցեր են անցկացվել հարավամերիկյան խոշորագույն երկրի 27 տարածաշրջաններից առնվազն 15-ում: Ինչպես հայտնել Է Globo հեռուստաալիքը, բողոքի ակցիաներին մասնակցել են հանրապետության մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ:
Ամենաբազմամարդ հանրահավաքը կայացել Է Բրազիլիայի խոշորագույն քաղաքում՝ Սան Պաուլուում: Կազմակերպիչների տեղեկատվության համաձայն՝ շուրջ 20 հազար մարդ Էր դուրս եկել Պաուլիստի պողոտա՝ այդ գերքաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկը: Ցուցարարներից շատերը պլակատներ Էին պարզել նախագահի ուղղակի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու պահանջով:
Ավելի վաղ Բրազիլիայի Գերագույն դատարանը հավանություն Է տվել պետության ղեկավար Միշել Տեմերի նկատմամբ հետաքննություն անցկացնելուն՝ Globo պորտալի հրապարակած ձայնագրությունից հետո պատգամավորներից մեկի հարցապնդման առնչությամբ: Զրույցի ընթացքում Տեմերն իբր կարգադրություն Է անում ավելի քան 630 հազար դոլար վճարել Պատգամավորների պալատի նախկին ղեկավար Էդուարդ Կունիեին Petrobras նավթընկերության շուրջը ծագած կոռուպցիայի գործով «լռության համար»: Տեմերն ինքը հերքում Է իր հասցեին արված մեղադրանքները եւ հայտարարում, որ պաշտոնաթող չի լինի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am