Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վենեսուելայում աճում Է բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների ու տուժածների թիվը

Վենեսուելայում աճում Է բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների ու տուժածների թիվը

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հակակառավարական ակցիաների մասնակիցներին մեղադրել Է Կարակասում իշխանությունների կողմնակիցներից մեկին հրկիզելու մեջ: Իսկ երկրի արեւմուտքում բողոքի ակցիայի ընթացքում գնդակահարվել Է ընդդիմադիր մի ակտիվիստ: Այսպիսով, Վենեսուելայում բողոքների ներկայիս ալիքի ընթացքում սպանվածների թիվը հասել Է 48-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:  
Ինչպես նշվում Է, Կարակասում հակակառավանրական ցույցի ընթացքում 21-ամյա Օռլանդո Խոսեին հրկիզել են՝ նրան կասկածելով գողության մեջ: Նա փրկվել Է, բայց մարմնի 80 տոկոսի այրվածքներ Է ստացել: Բացի այդ, նրա մարմնի վրա դանակով հասցված վերքեր են գտել:  Ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ՝ նախագահ Մադուրոն հայտարարել Է, թե երիտասարդի վրա հարձակվել են սոսկ այն բանի համար, որ նա իրեն հայտարարել Է հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի կողմից ստեղծված շարժման անդամ: 
Մինչդեռ Վենեսուելայի գլխավոր դատախազը հայտնել Է, որ Վալերա քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել հակակառավարական ցույցի մասնակիցների վրա՝ վիրավորելով մի քանի մարդու: Նրանցից մեկը՝ Էդի Ալեխանդրո Տերան Ագուիլարը, մահացել Է: 
Ընդամենն այդ քաղաքում ցույցերի ընթացքում մեկ օրում տուժել Է 46 մարդ:
Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշեց լրջորեն սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը չեղյալ Է հայտարարվել, բայց ընդդիմության կողմնակիցները փողոցներ են դուրս եկել պահանջելով դատարանի անդամների պաշտոնաթողությունը եւ վաղաժամկետ ընտրությունների անցկացում: Այժմ նրանք բողոքում են նաեւ Սահմանադիր ժողովի գումարման դեմ՝ այն համարելով սահմանադրությունը փոխելու փորձ:

 

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am