Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Էվերեստում երեք ալպինիստներ են զոհվել

Էվերեստում երեք ալպինիստներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էվերստում երեք ալպինիստներ են զոհվել, եւս մեկն անհայտ կորել Է: Ինչպես հաղոդել Է The Washington Post-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, մարզիկների մահը հաստատվել Է սոսկ այն բանից հետո, երբ տեղի եղանակը փրկարար խմբերին թույլ Է տվել ժամանել արտակարգ պատահարի վայր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
Նշվում Է, որ զոհվածներն ԱՄՆ-ի, Սլովակիայի եւ Ավստրալիայի քաղաքացիներ Էին: Ամերիկացին՝ դոկտոր Ռոլանդ Իարվուդն Ալաբամայից, մոլորակի ամենաբարձր լեռն արդեն նվաճել Էր 2015 թվականին, այն ժամանակ նրան հաջողվել Էր ողջ մնալ ձնահյուսից հետո:      
Նաեւ հայտնի Է դարձել, որ Էվերեստի հատվածներից մեկը՝ «Հիլարիի աստիճան» անվամբ, փլվել Է 2015 թվականի երկրաշարժի հետեւանքով: 
Էվերեստի նվաճման ամբողջ պատմության ընթացքում նրա լանջերին ավելի քան 250 մարդ Է զոհվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am