Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Ավրորա» մրցանակի դափնեկիրը Շուշիում այցելել է Վերին Մզկիթ

«Ավրորա» մրցանակի դափնեկիրը Շուշիում այցելել է Վերին Մզկիթ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ Արցախը ողջունել է «Ավրորա» մրցանակի 2016թ. դափնեկրին՝ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ժամանակ շուրջ 30,000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին, ով վաղն առավոտից հանդիպումներ է ունեցել Արցախի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ: Շուշիի Նարեկացի Արվեստի Միությունում «Ավրորա»-ի մրցանակակիրը նարեկացիականների հետ պարել է  ազգագրական «Փափուռի» պարը: «Արմենպրես»-ին Արցախի մշակույթի նախարարությունից տեղեկացրին, որ Մարգարիտ Բարանկիցեն այցելել է  Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցի, եղել Շուշիի Վերին մզկիթում, որտեղ վերջերս են ավարտվել պեղման, մաքրման աշխատանքները:

Մեգին հանրությանը պատմել է անցած ուղու, երախտագիտության կարևորության ու սիրո հաղթանակի մասին՝ մարդասիրության ալիքը տարածելով ողջ Արցախում:

Նա  մայիսի 23-ին կհանդիպի Արցախի պետական համալսարանի ուսանողներին, կայցելի Զոհված ազատամարտիկների թանգարան, այնուհետեւ կմեկնի Գանձասար:

Մարգարիտ Բարանկիցեն, ով Maison Shalom խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիրն է, 2016թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթեւան եւ խնամք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am