Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից առնվազն 19 մարդ Է զոհվել
09:39, 23 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանչեստրի ծածկած մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի զոհ Է դարձել առնվազն 19 մարդ, շուրջ 60 հոգի վիրավորվել Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Մեծ Մանչեսթրի ոստիկանության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է Twitter-ում:
«Այս պահին հաստատված Է 19 հոգու մահը»,- նշված Է հաղորդագրության մեջ, եւս շուրջ 60 մարդ վիրավորվել Է:
Պայթյունը տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի տոմսերի վաճառքի գոտում: Այդ րոպեներին ավարտվում Էր երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Որոշ տվյալներով՝ եղել Է երկու պայթյուն: Բժիշկների խոսքով՝ տուժածների վերքերը նման են կոտորակառումբի հասցրած վնասվածքներին: Միացյալ Նահանգների իշխանությունների կարծիքով՝ պայթյունը կարող Էր իրականացնել մահապարտ ահաբեկիչը:
Ոստիկանությունը հայտարարել Է, որ կատարվածը դիտում Է որպես «ահաբեկչական միջադեպ»: Մարզադաշտը տեղավորում Է 21 հազար մարդ: 23-ամյա փոփ-երգչուհու ներկայացուցիչը հայտարարել Է, որ նա չի տուժել միջադեպի հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում