Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից առնվազն 19 մարդ Է զոհվել

Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից առնվազն 19 մարդ Է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանչեստրի ծածկած մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի զոհ Է դարձել առնվազն 19 մարդ, շուրջ 60 հոգի վիրավորվել Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Մեծ Մանչեսթրի ոստիկանության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է Twitter-ում:
«Այս պահին հաստատված Է 19 հոգու մահը»,- նշված Է հաղորդագրության մեջ, եւս շուրջ 60 մարդ վիրավորվել Է:  
Պայթյունը տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի տոմսերի վաճառքի գոտում: Այդ րոպեներին ավարտվում Էր երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Որոշ տվյալներով՝ եղել Է երկու պայթյուն:   Բժիշկների խոսքով՝ տուժածների վերքերը նման են կոտորակառումբի հասցրած վնասվածքներին: Միացյալ Նահանգների իշխանությունների կարծիքով՝ պայթյունը կարող Էր իրականացնել մահապարտ ահաբեկիչը:   
Ոստիկանությունը հայտարարել Է, որ կատարվածը դիտում Է որպես «ահաբեկչական միջադեպ»: Մարզադաշտը տեղավորում Է 21 հազար մարդ: 23-ամյա փոփ-երգչուհու ներկայացուցիչը հայտարարել Է, որ նա չի տուժել միջադեպի հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am