Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԻՊ-ն ստանձնել Է Մանչեսթրում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել Է Մանչեսթրում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է բրիտանական Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի հետեւանքով 22 մարդ Է զոհվել: Ահաբեկիչների համապատասխան տեսանյութը զետեղված Է սողիալական ցանցերում, ինչի մասին հայտնել Է «Ահբար Իրաք» իրաքյան ինտերնետ-պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Պայթյունը տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի տոմսերի վաճառքի սրահում: Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, նաև՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:  
Ոստիկանությունը հայտարարել Է, որ կատարվածը դիտում Է որպես ահաբեկչական գործողություն:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am