Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՀԱՊԿ-ի երկրները համագործակցելու են ուղղաթիռների նորոգման կենտրոնների ցանցի ստեղծման ոլորտում

ՀԱՊԿ-ի երկրները համագործակցելու են ուղղաթիռների նորոգման կենտրոնների ցանցի ստեղծման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրները «Միլեքս-2017» պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում պայմանագիր են ստորագրել ռուսական արտադրության ուղղաթիռների նորոգման կենտրոնների ցանցի ստեղծման բնագավառում համագործակցելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին պատմել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի (մտնում Է «Ռոստեխ»-ի մեջ) մամուլի ծառայությունում:  
«Բանակցությունների արդյունքում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանական-արդյունաբերական համալիրների ձեռնարկությունների միջեւ շրջանակային պայմանագիր Է ստորագրվել ՀԱՊԿ-ի մասնակից պետությունների տարածքում ռուսական արտադրության ուղղաթիռների վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման սերվիսային կենտրոնների ցանցի ստեղծման ու զարգացման բնագավառում համագործակցելու մասին»,-ասել են հոլդինգում: 
Մամուլի ծառայությունում նշել են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձեւաչափով փոխգործակցությունը քննարկվել Է ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջազգային հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի Է ունեցել մայիսի 20-22-ին Մինսկում անցկացված «Միլեքս-2017» ցուցահանդեսի ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am