Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կալիֆոռնիայի բնակչուհին ԱՄՆ-ում ձերբակալվել Է ՉԺՀ-ին տիեզերական տեխնոլոգիաներ փոխանցելու համար

Կալիֆոռնիայի բնակչուհին ԱՄՆ-ում ձերբակալվել Է ՉԺՀ-ին տիեզերական տեխնոլոգիաներ փոխանցելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի բնակչուհին Միացյալ Նահանգներում ձերբակալվել Է Չինաստանին ամերիկյան մի շարք տիեզերական տեխնոլոգիաներ ապօրինի հանձնելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության՝ մայիսի 23-ին տարածված հաղորդագրության մեջ:  
32-ամյա Սի Չենը, որը ծնունդով ՉԺՀ-ից Է եւ բնակվում Է Կալիֆոռնիայի Փոմոնա քաղաքում, նաեւ մեղադրվում Է նախահամաձայնության, փողերի լվացման եւ սուտ վկայության մեջ: Նա ձերբակալվել Է մայիսի 23-ին: Հետաքննության տվյալների համաձայն՝ կինը 2013 թվականի մարտ ամսից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերը, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, ձեռք Է բերել եւ առանց համապատասխան թույլատրագրի Չինաստան ուղարկել սարքավորանք, որն օգտագործվում Է, մասնավորապես, ԱՄՆ-ի տիեզերական եւ պաշտպանական արդյունաբերության մեջ:       
Դատախազության տեղեկություններով՝ ձերբակալվածը ՉԺՀ-ում մեղսակիցներ Է ունեցել:
Ինչպես հայտնել են դատախազությունում, եթե Սի Չենին մեղավոր ճանաչեն, նրան կարող Է սպառնալ մինչեւ 150 տարվա բանտարկություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am