Ղազախական ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի դեպի Երևան
15:24, 25 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախական SCAT ավիաընկերությունը ամառային նավիգացիոն շրջանում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան՝ Երևան: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ավիաընկերությունից, Ղազախստանում թռիչքները կիրականացվեն երեք քաղաքներից՝ Պավլոդար, Շիքմեթ ու Ալմաթի:
Նոր չվերթի բացումը հնարավոր է եղել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանդիպման շնորհիվ: Հանդիպմանը կողմերը հայտարարություն էին արել այն մասին, որ Ղազախստանի ու Հայաստանի մայրաքաղաքների միջև կբացվի ուղիղ ավիափոխադրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում