ՀՀ զինված ուժերի աշխատանքային խումբը մեկնել է Մինսկ
16:34, 25 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության 2017 թ. պլանի համաձայն` ստանդարտացման և չափագիտության ոլորտի հարցերի քննարկման նպատակով մայիսի 24-ին Մինսկ է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ստանդարտացման և չափագիտության բաժնի պետի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում