«Գահերի խաղը» սերիալի նոր թրեյլերն ամենադիտվողն Է դարձել հեռուստատեսության պատմության մեջ
16:03, 26 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի պրոմոհոլովակն ամենադիտվող թրեյլերն Է դարձել հեռուստատեսության պատմության մեջ: Այդ մասին Deadline-ին հայտնել են HBO ալիքի մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկուրոպեանոց հոլովակը 61 մլն դիտում Է հավաքել YouTube-ում դրա հրապարակումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում: Նշվում Է, որ դա ռեկորդ Է ցանկացած հեռուստատեսային շոուի թրեյլերի համար:
Տեսանյութը ցանցում հայտնվել Է մայիսի 24-ին: Դրանում սերիալի գլխավոր հերոսներից մեկը՝ Ջոն Սնոուն, հայտարարում Է, որ Մեծ պատերազմ Է սկսվել:
Նոր Էպիզոդների պրեմիերան հուլիսի 16-ին տեղի կունենա HBO հեռուստաալիքով: Ընդամենը եթերաշրջանում կլինի յոթ սերիա:
«Գահերի խաղը» HBO-ով թողարկվում Է 2011 թվականից: Յոթերորդ եթերաշրջանը կդառնա նախավերջինը. ավարտական ութերորդ մասի նկարահանումները կսկսվեն աշնանը: Սերիալի գրական հիմքը դարձել Է ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» գրքերի շարքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում