Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արքայազն Ուիլյամը փորձել Է փրկել լճում խեղդվող դեռահասին. Daily Telegraph

Արքայազն Ուիլյամը փորձել Է փրկել լճում խեղդվող դեռահասին. Daily Telegraph

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը մասնակցել Է փրկարարական գործողությանը՝ օգնություն ցուցաբերելու լճում խեղդվող 16-ամյա պատանուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Telegraph թերթը:
Ըստ հրատարակության տվյալների, միջադեպը տեղի Է ունեցել մայիսի 23-ի երեկոյան Լոնդոնի մերձակա  Lee Valley Park զբոսայգում: Դեռահոսը լողում Էր լճում, բայց սկսել Է խեղդվել: Երբ պատահարի վայր են կանչել փրկարարներին, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը նստել Է շտապօգնության ուղղաթիռի ղեկանիվին եւ ժամանել զբոսայգի՝ գտնելու տղային:  
«Մենք տեսանք, թե ինչպես ուղղաթիռը վայրԷջք կատարեց, եւ նա (արքայազնը) վազեց տեսնելու, թե ինչ Է տեղի ունենում: Մենք չԷինք սպասում տեսնել արքայազն Ուիլյամին»,-հրատարակությանը հայտարարել Է ականատեսներից մեկը, հավելելով, որ Քեմբրիջի դուքսի հետ միասին ուղղաթիռում եղել Է նաեւ երկրորդ օդաչուն:  
Դեռահասին փրկել այդպես Էլ չի հաջողվել, մոտավորապես մեկ ժամ տեւած որոնումներից հետո ջրում հայտնաբերել են նրա մարմինը:
Ինչպես նշում Է հրատարակությունը, արքայազն Ուիլյամը Արեւելյան Անգլիայի օդային շտապօգնության ծառայության (East Anglian Air Ambulance) օդաչու Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am