Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Oasis խմբի նախկին ղեկավարը մենահամերգ կտա հաջակցություն Մանչեսթրի ահաբեկչությունից տուժածների

Oasis խմբի նախկին ղեկավարը մենահամերգ կտա հաջակցություն Մանչեսթրի ահաբեկչությունից տուժածների

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Oasis լեգենդար ռոք խմբի նախկին ֆրոնտմենը՝ Լիամ Գալահերը, հայտարարել Է մայիսի 30-ին իր հայրենի Մանչեսթրում, O2 Ritz սրահի բեմում, բարեգործական մենահամերգ տալու մասին: Համերգից ստացվելիք բոլոր միջոցները որպես օգնություն կտրվեն ահաբեկչական գործողությունից տուժածների եւ զոհվածների ընտանիքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնումԷ «Արմենպրես»-ը, հայտնել Է Evening Standard բրիտանական թերթի առցանց հրատարակությունը: 
Նրա տեղեկատվության համաձայն, տոմսերի վաճառքից ստացվելիք բոլոր փողերը կփոխանցվեն բարեգործական հիմնադրամի հաշվին, որն ստեղծվել Է Manchester Evening News տեղական հրատարակության աշխատակիցների կողմից: «Ես պարզապես գիտեի, որ պետք Է դա անեմ»,- Evening Standard-ը մեջբերում Է երաժիշտի խոսքը:- Ես դա  փողի համար չեմ անում: Համերգը բոլոր դեպքերում կկայանար, իսկ մեր պարտքն Է՝ անել մեզանից կախված ամեն բան»:
Երաժիշտը ծնվել Է Մանչեսթրում 1972 թվականի սեպտեմբերին: Այնտեղ Է նա սկսել երաժշտական կարիերան, իր ողջ կյանքում տեղի «Մանչեսթր Սիթի» ֆուտբոլային ակումբի երկրպագուն Է:
Մանչեսթրի համերգն առաջինը կդառնա չորս քաղաքներով մինի-շրջագայության ընթացքում, որի անցկացման վերաբերյալ Գալահերը հայտարարել Էր Twitter-ի իր Էջում: Գալահերը համերգներով հանդես կգա նաեւ Լոնդոնում, Դուբլինում եւ Գլազգոյում: 2009 թվականին կազմացրված Oasis խմբի նախկին վոկալիստը, ինչպես նշում Է Evening Standard-ը, առաջին անգամ Է ելույթ ունենալու որպես մենակատար: Երաժիշտի բոլոր ելույթների տոմսերն իսպառ վաճառված են:  
Երկու եղբայրներից բաղկացած Oasis խումբը հիմնվել Է 1991 թվականին եւ գոյություն Է ունեցել 18 տարի: Անցյալ դարի 90-ական թվականների կեսերից սկսած՝ այն դարձել Է աշխարհի ամենակուլտային երաժշտական կոլեկտիվներից մեկը: Լիամ եւ Նոել Գալահեր եղբայրներն զգալի ավանդ են ներդրել բրիտանական երաժշտության դասական այնպիսի ժանրերի զարգացման գործում, ինչպիսիք են՝ ռոք-ն-ռոլը, ինդի-ռոքը, այլընտրանքային ռոքը, բրիթ-փոփը եւ իրենց ստեղծագործության մեջ վերածնել են փառաբանված այնպիսի խմբերի երաժշտական ավանդույթները, ինչպիսիք են՝ The Beatles-ը, The Rolling Stones-ը, The Who-ն, The Kinks-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am