Ըմբիշ Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել
12:21, 22 Հուլիս 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի ուսի վիրահատությունը հաջող է անցել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարությունյանը վիրահատվել է Լեհաստանում: Վիրահատությունը հաջող է անցել և միայն 3 շաբաթ անց հայտնեն կլինի հետազոտության արդյունքները:
Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը 2016 թվականի հոկտեմբերին վիրահատվել էր Գերմանիայում: Միհրանը Օլիմպիական խաղերից հետո, որին մասնակցել էր վնասվածքներով, դեռևս մրցագորգ դուրս չի եկել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում