Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Նոր Կալեդոնիայում ցունամիի սպառնալիք է հայտարարված 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո

Նոր Կալեդոնիայում ցունամիի սպառնալիք է հայտարարված 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցունամիի առաջացման սպառնալիք Է հայտարարված Նոր Կալեդոնիայի ափերի մոտ տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ ցունամին հնարավոր Է Լուայոտե կղզիների մոտ, որոնք Նոր Կալեդոնիայի տարածքի մեջ են մտնում:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժը տեղի Է ունեցել Ֆրանսիայի Նոր Կալեդոնիա անդրծովյան տարածքի ափերի մոտ: Ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 08:18-ին: Էպիկենտրոնը գտնվում Էր Տադին քաղաքից 153 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում, օջախը 10 կմ խորության վրա Էր:

ժամը 08:30-ին Նոր Կալեդոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով հետցնցում Է գրանցվել: Դրա Էպիկենտրոնը գտնվում Էր Տադին քաղաքից 122 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am