Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Երևանի մետրոպոլիտենում այսուհետև կերթևեկի գնացք նվիրված Եվրո-2019 Մ19 ֆուտբոլային առաջնությանը

Երևանի մետրոպոլիտենում այսուհետև կերթևեկի գնացք նվիրված Եվրո-2019 Մ19 
ֆուտբոլային առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մետրոպոլիտենում այսուհետև կլինի գնացք, որը զարդարված է ֆուտբոլային պատկերով և նվիրված է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլին:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գնացքի երկու վագոնները կրում են Եվրո-2019-ի տարբերանշանը, իսկ հատակին խաղադաշտի գծապատկերներն են: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ֆուտբոլային աշխարհի մի շարք հայտնի անձինք, ՀՀ ԱԺ պատգամավորներ և կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի Մ19 տարեկանների թիմի անդամները և գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:

«Մեր ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ ազգն իրենց կողքին է: Նմանատիպ միջոցառումներն ավելի կոգևորեն թիմին: Հավաքականի ֆուտբոլիստները պետք է հասկանան այն պատասխանատվությունը, որը կրում ենք մեր ուսերին»,-ասաց Ոսկանյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի խոսքով` Եվրոպայի առաջնությունից առաջ Երևանում նույնիսկ կլինի ֆան-զոնաներ: «Մեզ համար կարևոր է ոչ միայն ֆուտբոլային, այլ նաև սոցիալական բաղադրիչը՝ կապված Եվրոպայի առաջնության անցկացման հետ: Ցանկանում ենք, որ Հայաստանում հնարավորինս շատ մարդիկ ներգրավված լինեն այս գործընթացում` հատկապես մարզերից»,-շեշտեց Մելիքբեկյանը:

Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկան ուժեղագույն հավաքականները: Աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն ապագայի լավագույն ֆուտբոլիստները: Նրանցից շատերն այսօր էլ խաղում են եվրոպական առաջնություններում: Եվրոպայի գործող և քառակի չեմպիոն Պորտուգալիային, բազմակի չեմպիոններ Իսպանիային, Ֆրանսիային, Իտալիային, ինչպես նաև Չեխիային (1 տիտղոս), Իռլանդիային (1 տիտղոս) ու Նորվեգիային կմիանա կազմակերպիչ Հայաստանի ընտրանին: Մեր երկրում նման կարգի մրցաշար երբևէ չի անցկացվել. Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոնի գավաթը կհանձնվի Երևանում:

Խաղերը կկայանան Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, «Բանանց» մարզադաշտում և ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Վիճակահանությունը կկայանա մայիսի 31-ին՝ Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am