Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Տարանտինոյի նոր ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

Տարանտինոյի նոր ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմը ներառված Է Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 2-ին հայտնել Է դրա տնօրենությունը:

«Ինչպես եւ մենք խոստացել Էինք ապրիլի 14-ին անցկացված մամուլի ասուլիսում, Կվենտին Տարանտինոյի աշխատանքն ընդգրկված Է փառատոնի ծրագրում»,-ասված Է Twitter-ում ստուգատեսի տնօրենության Էջում: Ավելի վաղ ապրիլին կինոփառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն նշել Է, որ փառատոնում միշտ Էլ «հետաքրքրությամբ են սպասում Տարանտինոյի նոր աշխատանքներին»: Նա նաեւ հայտնել Է, որ ռեժիսորի նոր ֆիլմում նկարահանվել են Բրեդ Փիթը եւ Լեոնարդո դի Կապրիոն: Ֆիլմը պատմում Է հեռուստատեսության աստղի եւ նրա դուբլյորի ճակատագրի մասին: Ֆիլմի գործողությունը տեղի Է ունենում 1969 թվականին Լոս Անջելեսում: Փառատոնի տնօրենությունը մայիսի 2-ին հայտնել Է, որ այս տարի գլխավոր պարգեւի համար պայքարելու Է նաեւ ֆրանսիացի ռեժիսոր Աբդելատիֆ Կեշիշի «Մեքթուբ, իմ սեր: Ինտերմեցո» ժապավենը: 2013 թվականին նա արդեն արժանացել Է փառատոնի Ոսկե արմավենու ճյուղին «Ադելի կյանքը» ֆիլմի համար: Կաննի 72-րդ կինոփառատոնը մայիսի 14-ից 25-ն անցկացվելու Է Լազուրե ափին:

Այս տարի ստուգատեսի ժյուրին գլխավորել Է մեքսիկացի ռեժիսոր ԱԼեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am