Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թյոռներն ամուսնացել Է

«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թյոռներն ամուսնացել Է

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղը» սերիալում Սանսա Սթարքի դերակատար Սոֆի Թյոռներն ամուսնացել Է Jonas Brothers խմբի մասնակից Ջո Ջոնասի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Metro թերթը: Տեղեկատվությունը հաստատել Է դերասանուհու ներկայացուցիչը:

Զույգը հարսանիքն արել Է Լաս-Վեգասում Billboard Music Awards 2019 երաժշտական մրցանակին մասնակցելուց մի քանի ժամ անց: Այդ իրադարձությունից հետո Թյոռները եւ Ջոնասը ուղեւորվել են տեղի մատուռներից մեկը, որտեղ պսակադրության արարողությունն անցկացրել Է Էլվիս Փրեսլիի նմանակը:

Սոֆի Թյոռները եւ Ջո Ջոնասը սկսել են հանդիպել 2016 թվականին եւ ապագա հարսանիքի մասին հայտնել են 2017-ին: Դեռ վերջերս դերասանուհին հարցազրույցում հայտարարել Էր, որ զույգը պլանավորում Է ոչ ճոխ արարողություն անցկացնել: «Մենք փորձում ենք դա որքան կարելի Է ավելի համեստ անել: Քանի որ այդ ամենը շատ անձնական Է»,-ասել Է նա:

2018 թվականին հարսանիք են արել «Գահերի խաղի» այլ դերասաններ՝ Քիտ Հարինգթոնը եւ Ռոուզ Լեսլին, որոնք Ջոն Սնոուի եւ Իգրիթի դերերն են կատարել սերիալում: Արարողությունն անցկացվել Է Շոտլանդիայի հինավուրց դղյակում: «Գահերի խաղը» սերիալն Էկրան Է բարձրացել 2011 թվականին: Ութերորդ եւ վերջին եթերաշրջանը մեկնարկել Է ապրիլի 14-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am